|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
«Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի» անդամ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն, ով արդեն 20 օր է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլի մեջ է ուղերձով դիմել է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Վարուժան Ավետիսյանին, Պավլիկ Մանուկյանին, Դավիթ Սանասարյանին:
Ուղերձում ասվում է. «Շնորհակալ եմ ձեր ջերմ խոսքերի համար, սակայն գտնում եմ, որ անհրաժեշտ է շարունակել հացադուլը, ժողովուրդը պետք է շարունակի պայքարը»:
Հիշեցնենք, որ խմբի անդամները նրան կոչ էին արել դադարեցնել հացադուլը։ Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 225 հոդվածի 1-ին մասով՝ զանգվածային անկարգություն հրահրելու հատկանիշներով: