|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԼՂ հիմնահարցի վերաբերյալ հիմա առաջարկությունների ինչ-որ փաթեթ է պտտվում, որն, ասում են, Լավրովի առաջարկությունների ցանկն է, բայց անկախ փորձագետ Սերգեյ Շաքարյանցն այն անհեթեթ բան է համարում: Այսօր նա լրագրողներին ասաց, որ այդ փաթեթում առաջին դրույթն ԱՄՆ-ի ցանկությունն է` Հայաստանի` հողեր հանձնելը: «Սա ուղղակի չգիտեմ ինչ է, և ինձ համար ոչ համոզիչ մի բան: Ո՞վ է տեսել` հաղթող կողմը տարածք տա, ուղղակի անհեթեթություն»,- ասաց փորձագետը:
Ինչ վերաբերում է վերջին օրերին անցկացված` Պուտին-Ալիև, Պուտին-Սարգսյան հանդիպումներին, ապա, ըստ Շաքարյանցի, Բաքու գնալուց առաջ Պուտինը հստակ մի բան էր ասել` ոչ մեկից ոչ մի պայման չի պահանջի: Ռուսաստանը, ըստ փորձագետի, Իրանի հետ համատեղ փորձում է ամեն կերպ ձգձգել Ղարաբաղյան հիմնահարցի վերջնական լուծման պահը: «Այս հանդիպումները փաստում էին այն մասին, որ պատերազմ առաջիկայում չի լինի: Ադրբեջանը, սակայն, 1996-ից ի վեր փորձում է ճնշում գործադրել մեզ վրա, ինչը նորից կշարունակվի»,- ասաց Շաքարյանցը: