|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ռուսաստանցի դիվանագետները եւ զինվորականները իրենց թուրք գործընկերների հետ բանակցությունների ժամանակ պահանջել են փակել թուրք–սիրիական սահմանը: Այդ մասին գրում է Известия–ն՝ վկայակոչելով ռուս պատգամավորներին և իր աղբյուրները։
«Մենք, բնականաբար, բարձրացրել ենք թուրք–սիրիական սահմանը փակելու հարցը, որպեսզի կանգնեցնենք ահաբեկիչների եւ զենքի հոսքը»,– ասել է Պետդումայի պաշտպանական հանձանժողովի փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին։
Ըստ պատգամավորի` դա ուղիղ կապ ունի հենց Ռուսաստանի ազգային անվտանգության ապահովման հետ:
«Մեր կողմից մենք կարող ենք թուրքական կողմին ներկայացնել այն վայրերի արբանյակային լուսանկարները, որոնցով տեղի է ունենում գրոհայինների եւ զենքի հոսքը»,– ասել է նա։
Известия-ի տեղեկություններով՝ թուրքական կողմն արդեն դիտարկում է Սիրիայի հետ սահմանը փակելու հնարավորությունը։