|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Արթուր Սարգսյանը, որին հայ ժողովուրդը գեղեցիկ մականուն է տվել՝ «Հաց բերող», հարգանք է վայելում նաեւ անազատության մեջ: Մեզ տեղեկություններ են հասել, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, որտեղ նա գտնվում է, առանձնահատուկ ակնածանքով են վերաբերվում Արթուր Սարգսյանին: «Հաց բերողի» համար բերդում արտոնություններ են սահմանել: Զոն նայողներն իրենց հնարավորությունների չափով աջակցում են՝ նրա սննդին են հատուկ հետեւում, լավ «կամեռ» են հատկացրել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: