|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախաձեռնությամբ, Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմի հետ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա, 2016 թվականի օգոստոսի 10-ին Մհեր Մազմանյանի կնոջը՝ տիկին Արամյանին ընդունել են վարչական շրջանի աշխատակազմում և քննարկել նրա ընտանիքին աջակցություն տրամադրելու հետ կապված հարցը: Այդ ուղղությամբ ներկայում տարվում են համապատասխան աշխատանքներ:
Նշվածից բացի, Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ, ներկայում աշխատանքներ են տարվում նաև միջազգային կազմակերպությունների հետ՝ համապատասխան ծրագրերի միջոցով Մ. Մազմանյանի ընտանիքին, նրա երեխաներին, այդ ծրագրերի շրջանակներում, աջակցության հարցը լուծելու նպատակով:
Մեր կողմից պահպանվում է նաև կապ Մ. Մազմանյանի կնոջ հետ: Պաշտպանի կողմից իր լիազորությունների սահմաններում ցուցաբերվելու է հետևողականություն Մհեր Մազմանյանի երեխաներին աջակցություն տրամադրելու կազմակերպման հարցում:
ՄԻՊ գրասենյակ