|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Երևանի քննչական վարչությունում ուսումնասիրվել է ապօրինի սառը զենք կրելու դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործը։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ քրեական գործով կայացվել է Նվարդ Բիլյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում՝ առանց բավարար հիմքերի առկայության։ Քրեական գործն ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ արձանագրված խախտումները վերացնելու միջնորդությամբ։
ՀՀ ՔԿ նախագահը հանձնարարել է ծառայողական քննություն նշանակել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի համապատասխան աշխատակիցների նկատմամբ։