|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հուլիսի 30-ին Սարի թաղում ոստիկանների հետ հավաքի մասնակիցների բախումների ընթացքում վնասվածքներ են ստացել լրատվամիջոցների ներկայացուցիչներ, վնասվել է տեխնիկա:
Արդեն հայտնել ենք, որ ոստիկանության պետի կողմից նշանակվել է ծառայողական քննություն: Վստահեցնում ենք, որ բոլոր դեպքերով կկատարվի մանրակրկիտ քննություն և համարժեք իրավական գնահատական կտրվի:
Քանի որ այս օրերին լրատվամիջոցները քսանչորսժամյա աշխատանքային ռեժիմով լուսաբանում են մայրաքաղաքում ստեղծված իրավիճակը, որպեսզի տեխնիկայի վնասվելու պատճառով նրանց աշխատանքը չխաթարվի, խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետում ոստիկանության էլեկտրոնային փոստի հասցեներով՝[email protected], [email protected], ներկայացնել վնասված տեխնիկական միջոցների վերաբերյալ հիմնավոր տեղեկատվություն՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար: