|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո Ֆեթուլլահ անունով անձիք զանգվածաբար փոխում են իրենց անունները:
Ըստ Milliyet-ի՝ Ֆեթուլլահ Գյուլենի հետ նույն անունը կրելուց անհանգստացած քաղաքացիները դիմում են դատարաններ՝ իրենց անունները փոխելու պահանջով:
Թուրքիայի Նիղդե շրջանի բնակիչ Մեհմեդ Ֆեթուլլահ Գյուլենը նույն պահանջով դատարան դիմածներից մեկն է: Անգործության մասին իր դժգոհությունը հայտնած երիտասարդը չի բացառել, որ գործի չընդունվելու պատճառն իր անունն է:
Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի մեջ մեղադրում են Էրդողանի քաղաքական ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին, ով բնակվում է ԱՄՆ-ում: Էրդողանը Գյուլենի արտահանձնման պահանջով դիմել է ԱՄՆ-ին: