|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Տեղեկացրել էինք, որ Սերժ Ավետիքյանը նոր ֆիլմ է նկարահանում, որն այժմ մոնտաժային փուլում է գտնվում. նկարահանման աշխատանքներն արդեն ավարտին են հասցվել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ավետիքյանը նշեց, որ ֆիլմը հայ-ֆրանսիական համատեղ արտադրություն է, ուստի այն կլինի երկլեզու` հայերեն և ֆրանսերեն: Խոսելով Խաչիկ գյուղ այցի մասին` Ավետիքյանը նշեց, որ իրենք ապրում էին այնպիսի մարդկանց հետ, որոնք շատ սրտաբաց էին.«Գյուղացիները նույնպես պաշտպանում են իրենց սահմանը, և դա է նրանց տարբերությունը քաղաքում ապրողներից, նրանք ոչ պրոֆեսիոնալ կերպով մտել են այդ կյանքի մեջ և հսկում են իրենց սահմանները: 15 օրը մեկ գյուղացիները հերթափոխով փոխում էին իրենց հագուստն ու անցնում թեժ գիծ»: