Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
«Ժողովուրդին» հայտնի դարձավ, որ նախօրեին Կոտայքի մարզի Գառնի համայնքում վիճաբանություն Է տեղի ունեցել, որի արդյունքում տուժել Է նաև գյուղապետը՝ Աշոտ Վարդանյանը։ Մեր տեղեկություններով՝ վիճաբանության ընթացքում նաև կրակոցներ են հնչել, ու հենց հրազենից ստացված վիրավորումների արդյունքում Է համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանը տեղափոխվել հիվանդանոց։ Գառնիում շրջանառվող լուրերի համաձայն՝ վիճաբանության կիզակետում եղել են գյուղապետ Աշոտ Վարդանյանը և նրա քրոջ որդին՝ Արտակը, որը համայնքում հայտնի Է Չոռնի մականունով։ Իսկ վեճի առիթը եղել Է Գառնիում գործող բենզալցակայանում գյուղապետի ունեցած մասնաբաժնի հարցը։ Վիճաբանության պատճառների և բնույթի մասին «Ժողովուրդ»–ի հարցմանն ի պատասխան՝ գյուղապետ Աշոտ Վարդանյանն ասաց. «Ես չգիտեմ՝ ինչ Է եղել, ոստիկանությունից ճշտեք, իմ անունի հետ չի կարող կապվել, ես լավ չեմ, Էլ չեմ կարող խոսել»։ Ի դեպ, վերջինս չնայած մարմնական վնասվածքներով բժշկի է դիմել, բայց հրաժարվել Է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։