|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Մեր խնդիրն է բանակցությունների միջոցով առանց արյունահեղության հասնել խաղաղ հանգուցալուծման: ՀՀԿ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նաեւ բացատրեց, թե ինչու ՀՀԿ-ն եւ Շարմազանովն ինքը ՝ որպես խոսնակ, ԱԺ փոխնախագահ, մարդ, ով հայտնի է եղել ԶԼՄ-ների հետ բաց աշխատանքով, հարցազրույց չի տվել եւ տեսակետ չի արտահայտել:
«Մեր լռությունը պայմանավորված է եղել՝ չխաթարելու, չխոչընդոտելու բանակցային գործընթացը: Հիմա շատ նյարդային պահ է, եւ տա Աստված՜ քրիստոնեական բարոյական համակարգը, սերը հաղթի: Հավատում եմ, որ բոլոր կողմերում խիղճը կհաղթի, հանդուրժողականությունը կհաղթի եւ մենք կխուսափենք արյունահեղությունից: Մեզ նոր արյուն պետք չի: Հայաստանում մենք թշնամիներ չունենք, բոլորը մեր եղբարներն ու քույրերն են: Սա է ՀՀԿ պաշտոնական դիրքորոշումը»,- ասաց Շարմազանովը: