|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերը որոշվեց անցկացնել ոչ թե երկուշաբթի, այլ կիրակի օրը, որովհետև, ըստ Սահմանադրության, հենց կիրակի օրն է լրանում վարչապետ նշանակելու 10-րդ օրը: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նրա խոսքով` Սահմանադրության նորմը նաև չի նախատեսում աշխատանքային կամ ոչ աշխատանքային օր լինելու հանգամանքը:
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերը կանցկացվեն երկուշաբթի օրը` ապրիլի 13-ին, որտեղ էլ երկրի նախագահը կհայտարարի վարչապետի նշանակման մասին, սակայն երեկ պարզ դարձավ, որ ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերը տեղափոխվել են կիրակի օրվան:
Մեր այն հարցին` ինչո՞վ էր պայմանավորված ՀՀԿ խոսնակի հայտարարությունը, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Դե դա ընդամենը հայտարարություն էր, պարտադիր չէր, որ անպայման այդ օրը պետք է լիներ»:
Նշենք, որ երեկ Yerkir.am-ի հետ զրույցում Գալուստ Սահակյանը նաև ասել էր, որ նախագահի հետ քաղաքական կուսակցությունների կոնսուլտացիաները դեռ շարունակվում են: Հետաքրքրվեցինք` այսօրվա ընթացքում դեռ կլինե՞ն կոնսուլտացիաներ, Գալուստ Սահակյանն ասաց, որ ինքը տեղյակ չէ, համենայն դեպս, նրա կարծիքով, եթե անգամ կիսատ մնացած կոնսուլտացիաներ լինեն, ապա այսօրվա ընթացքում դրանք կավարտվեն: