|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հուլիսի 21-ին, ժամը 19.17-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Դմանիսի քաղաքից 18 կմ հյուսիս-արևմուտք:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.390 և արևելյան երկայնության 44.020:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 12 կմ խորության վրա:
Երկրաշարժը զգացվել է Հայաստանի հյուսիսային հատվածում, մասնավորապես Ստեփանավան, Տաշիր, Ալավերդի և Վանաձոր քաղաքներում, Բավրա և Սիզավետ գյուղերում 3-4 բալ ուժգնությամբ: