|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, քիչ առաջ կրակոցներ են հնչել ՊՊԾ գնդի տարածքում: Թեեւ զինված անձինք հեռախոսակապի միջոցով բորբոքված ժողովրդին հայտնեցին, որ իրենք են օդ կրակել, բայց երկու շտապօգնության մեքենաների դուրս գալը տարածքից բորբոքեց ժողովրդին: Եւ մարդիկ սկսեցին աղբամաններ շրջել, հարվածել ոստիկանական մեքենային:
Դեպքի վայր եկավ Նիկոլ Փաշինյանը, ով փորձեց հանգստացնել ներկաներին: Նա հայտնեց, որ քիչ առաջ ինքն է խոսել Վարուժան Ավետիսյանի հետ, ով վստահեցրել է, որ ՊՊԾ գնդում փոխհրաձգություն չի եղել, իրենք պարզապես կրակել են օդ` իրավիճակը վերահսկելու նպատակով: Փաշինյանը հավաքվածներին կոչ արեց սադրանքների չենթարկվել եւ ամեն մեկի ասածին չհավատալ: «Բոլոր նրանք, ովքեր Սերժի դեմ են խոսում, պարտադիր չի, որ ներքուստ էլ Սերժին դեմ լինեն: Էնպես որ բոլորին մի հավատացեք: Ես ձեզ ասում եմ` ամեն ինչ նորմալ ա»:
Փաշինյանը, դիմելով փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանին, խնդրեց իրեն թույլ տալ` մտնել ՊՊԾ տարածք: Սակայն փոխոստիկանապետը համաձայնություն չտվեց: