|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Լույս է տեսել բանասիրական գիտությունների թեկնածու Մարիամ Վռամի Հովսեփյանի՝ «ՀՅԴ կուսակցական և համակիր պարբերական մամուլը Օսմանյան Թուրքիայում 1909-1915 թթ. և 1918-1923 թթ.» վերնագրով մենագրությունը: Այն հեղինակի թվով 4-րդ գիտական ուսումնասիրությունն է: 309 էջից բաղկացած այս աշխատությունը տպագրության է երաշխավորվել , ինչպես նաև հրատարակվել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի կողմից: Այն ներկայացնում է 1909-1915 թթ. և 1918-1923 թթ. Օսմանյան Թուրքիայում հրատարակված ՀՅԴ կուսակցական և համակիր պարբերականները: Ներկայացված են նաև դաշնակցական ուղղվածություն ունեցող գավառահայ մամուլի օրգանների պատմությունը և խաղացած դերը հայ կյանքում:
Աշխատությունն ունի գիտագործնական կարևոր նշանակություն Հայոց ցեղասպանությունը մամուլի հրապարակումների միջոցով ուսումնասիրելու տեսանկյունից:
Գիրքը նախատեսված է պատմաբանների, հայ մամուլի պատմությունն ուսումնասիրողների և ընթերցող լայն հասարակայնության համար: