|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր լրագրողների հետ հանդիպեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով նշեց, որ մամուլի ասուլիսի առիթը ՀՀԿ մամուլի նոր սրահի բացումն է: Աշոտյանի խոսքով` ՀՀԿ մամուլի նոր սրահը ժամանակակից է, տեխնիկապես վերազինված, իր լուծումներով համապատասխանում է լավագույն չափանիշներին, և կարևորվում է հատկապես նախընտրական տարվա և ՏԻՄ ընտրությունների պահանջներից ելնելով: Այստեղ կկազմակերպվեն մամուլի ասուլիներ, շնորհանդեսներ:
«Այս հարթակը, որը գտնվում է Մելիք Ադամյան փողոցում, կդառնա քաղաքական հիմնական հարթակներից մեկը, որտեղից ՀՀԿ-ն կներկայացնի իր ասելիքը` պատասխանելով հուզող հարցերին: Հայաստանի հանրապետական կուսակցությունը ինքնին լրջագույն բրենդ է, բրենդ է նաև հասցեն` Մելիք Ադամյան 2-ը, այն քաղաքական ներկայանալի հասցե է, որով անցնելու է քաղաքական լրահոսը: Մելիք Ադամյան 2 և ամեն ինչ ասված է»,- ասաց Արմեն Աշոտյանը` ՀՀԿ քաղաքական հասցեն համեմատելով Մեծ Բրիտանիայի Դաունինգ Սթրիթ 10 հասցեի հետ:
Ըստ Աշոտյանի, ՀՀԿ նոր մամուլի սրահի վերազինման ու վերանորոգման համար ծախսվել է 5-6 միլիոն դրամ` նպատակ ունենալով ստեղծել քաղաքական գողտրիկության նոր անկյուն: