|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի վարսավիրը ստանում է ամսական 9895 եվրո աշխատավարձ, գրում է «Լը Փոյնթ»-ը: Ինչպես նշվում է, 46-ամյա Օլիվյեի հետ աշխատանքային պայմանագիրը ստորագրվել է 2012թ-ին` 5 տարով: Ըստ պայմանագրի պայմանների, վարսավիրը պետք է միշտ տեղում լինի նախագահի համար, ինչպես նաև պետք է ուղեկցի նախագահին արտասահմանյան ուղևորությունների ժամանակ: Թերթը նշում է, որ Օլանդի վարսավիրի աշխատավարձը մոտ է Ֆրանսիայի նախարարների աշխատավարձին, վերջիններս ստանում են ամսական 9940 եվրո աշխատավարձ:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին քննադատել էին նրա համար, որ նա ծախսում է բյուջեի միջոցները իր սանրվածքի ու դիմահարդարման համար: