|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ Արարատի մարզի Նորաշենի գյուղապետ` ՀՀԿ-ական Արտուշ Սարգսյանը ապամոնտաժել է գյուղապետարանի բակում կանգեցված` Նժդեհի արձանը` պատճառաբանելով, որ իրեն խանգարում է` ամեն անգամ գործի գնալիս «կպնում է» գլխին:
Փորձեցինք ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից ճշտել իրենց կուսակցության վերաբերմունքը կատարվածին: Բայց նա ասաց, որ ինքը չի ճանաչում նման մարդու, խնդրին տեղյակ չէ և չի կարող կարծիք հայտնել: «Ո՞վ է այդ մարդը, պատգամավո՞ր է, որ ճանաչեմ ու կարծիք հայտնեմ»,- ասաց Բաղդասարյանը:
Ի պատասխան մեր դիտարկմանը, թե գյուղապետն իրենց կուսակցության անդամ է, նա խորհուրդ տվեց դիմել պատկան մարմիններին:
Փաստորեն, Հանրապետական խմբակցության ղեկավարները չեն ճանաչում հանրապետական գյուղապետերին և չեն տիրապետում ինֆորմացիայի, թե ինչ է կատարվում այն գյուղերում, որտեղ իրենց անդամները գյուղապետեր են: