|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմը շարունակում է իր հաղթարշավը։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված եռերգությունը ևս մեկ միջազգային մրցանակի է արժանացել` հաղթելով Hollywood International Moving Pictures Film Festival 2016 կինոփառատոնում` «լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:
«Թևանիկ» ֆիլմն արտադրվել է «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի կողմից (2014 թ.) Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լիտվական «Արտբոքս» կինոընկերության հետ համագործակցությամբ:
Ֆիլմն ընդգրկված է նաև ռուսական VOICES կինոփառատոնի մրցութային ծրագրում, որը կայանալու է Վոլոգդայում հուլիսի 7-9-ը: