|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հուլիսի 6-ին, ժամը 19.02-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ՓԲԸ-ին պատկանող բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է, վառելիքի արտահոսք չկա. ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Վարորդ՝ 1981 թ. ծնված Գ. Հ.-ը հոսպիտալացվել է Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել են «Mitsubishi» մակնիշի 723 LT 61 պետհամարանիշով ավտոմեքենան: