|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հուլիսի 2-ից 4-ը Երևանում (Հենրիկ Մալայանի անվ․ կինոդերասանի թատրոնում) տեղի կունենա «Ուրուգվայական կինո 2» փառատոնը։
Ծրագիրն իր մեջ ներառում է վավերագրական եւ խաղարկային բացառիկ ֆիլմեր, որոնք արտացոլում են երկրի ոգին՝ պատմության, երաժշտության եւ այլ առանձնահատկությունների միջոցով։
Ֆիլմերը ցուցադրվելու են բնօրինակ տարբերակով՝ անգլերեն վերտառությամբ։ Մուտքն ազատ է:
Փառատոնը Հայաստանում ներկայացնում է “Cinemateca Armenia”-ի հիմնադիր-ղեկավար Ջեք Պողոսյանը, ով ներկա կլինի ցուցադրությունների ընթացքում։
Ցուցադրությունների ծրագրային հերթականությանը կարող եք հետեւել իրադարձության ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/events/1875276256032843/?active_tab=highlights։