|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Երևանի ամառային երաժշտական փառատոն-2011»-ը կսկսվի օգոստոսի 26-ին և կավարտվի օգոստոսի 28-ին:
«Այսպիսի փառատոների միջոցով մենք ուզում ենք, որպեսզի Երևանը դառնա երաժշտական քաղաք, եւ հույս ունենք, որ այն կլինի շարունակական»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փառատոնի կազմակերպիչ Վարդան Գրիգորյանը:
Միջոցառմանը կմասնակցեն 12 խմբեր` Գերմանիայից, Իտալիայից, ԱՄՆ-ից, Վրաստանից, ինչպես նաև Հայաստանի ռոք և ջազ-ռոք խմբերը`«Բամբիռ», «Դոգմա» եւ այլն:
Փառատոնը կանցկացվի Ազատության հրապարակում: Ամեն օր ելույթ կունենա 4 խումբ` ժամը 19:00-ից սկսած, իսկ ցերեկային ժամերին ամբողջ տարածքը կվերածվի հանգստի գոտու, որտեղ մարդիկ իրենց հանգիստը կվայելեն բարձրաճաշակ երաժշտության ներքո, հնարավորություն կունենան հետևելու երաժիշտների փորձերին: