|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 29-ին հանդիպել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի նախագահ Կարո Արմենի եւ նույն կազմակերպության տնօրենների խորհրդի խորհրդական, ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի հետ:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործունեությունը նպաստում է երեխաների հայեցի դաստիարակմանը, ինչպես նաեւ գյուղական բնակավայրերի զարգացմանը՝ հավելելով, որ Արցախը շահագրգռված է ընդլայնելու համագործակցությունն այդ կառույցի հետ: