|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը հրապարակեց ստվարաթղթե տանկով ԱԱԾ շենքին հարվածելու մեջ մեղադրվող Արտակ Գևորգյանի վերաբերյալ դատավճիռը: Նա արդարացրեց Գևորգյանին` արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Հիշեցնենք, որ մեղադրող դատախազն այսօր հրաժարվեց մեղադրանքից:
Համաձայն մեղադրական եզրակացության` Արտակ Գևորգյանը, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, այն է` անպատժելիության մթնոլորտ ստեղծելով, դրանով իսկ սեփական անձի ենթադրյալ առավելությունն ընդգծելով, 2015թ. դեկտեմբերի 10-ին` ժամը 01.30-ի սահմաններում, իր կողմից պատրաստված ստվարաթղթե հրասայլով դիտավորությամբ հարվածել է Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 104 հասցեում գործող` ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի վարչական շենքի երկաթե դարպասներին և նման ձևով կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, որն արտահայտվել է ԱԱԾ շենքում պահպանության ծառայություն իրականացնող աշխատակիցների բնականոն գործունեությունը խաթարելով և նրանց մոտ գույքի պահպանության կապակցությամբ վախի զգացում առաջացնելով: