|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր առավոտյան ուսման վարձավճարների բարձրացման դեմ ԵՊՀ-ի մոտ անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները բերման են ենթարկել ԵՊՀ ուսանող, ակտիվիստ Հարութ Մկրտչյանին: Ոստիկանները պահանջել էին բարձրախոսներով այլևս հայտարարություններ չանել, այլապես ոստիկանություն կհրավիրվեն, սակայն Հարութը հրաժարվել էր կատարել ոստիկանների պահանջը, եւ նրան բերման էին ենթարկել:
Yerkir.am-ի հետ զրույցում, սակայն, ոստիկանության հասարակության հետ կապերի և լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը նշեց, որ ակտիվիստին ոչ թե բերման են ենթարկել, այլ նրա նկատմամբ վարչական բերում է իրականացվել: Մալխասյանը հավելեց նաև, որ Հարություն Մկրտչյանի նկատմամբ Վարչական իրավախախտման մասին օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով արձանագրություն է կազմվել, ապա նրան ազատ են արձակել: