|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում չբացառեց Ընտրական օրենսգրքի՝ ԱԺ-ում կրկին քննարկվելու հնարավորությունը: Նա չցանկացավ մանրամասն ներկայացնել ԸՕ-ի շուրջ ծավալված քննարկումների արդյունքները և չհստակեցրեց, թե կոնկրետ ո՞ր խնդրահարույց հարցերի շուրջ են համաձայնության եկել իշխանությունն ու ընդդիմությունը: «Հենց վերջնական պատրաստ եղավ, այդ ժամանակ կասենք»,- ասաց նախարարը:
Դիտարկմանը՝ ՀՀԿ-ական պատգամավորները շեշտում են, թե ԸՕ-ի շուրջ արդեն իսկ կա կոնսոլիդացա, Հարությունյանը պատասխանեց. «Տվյալ դեպքում, երբ խոսում են կոնսոլիդացիայի մասին, Սահմանադրությունը նախատեսում է երեք հինգերորդ, իսկ Ընտրական օրենսգիրքն ընդունվել է չորս հինգերորդով, բայց կցանկանայի՞ ես, որ ընդունվեր հինգ հինգերորդով, այո', կցանկանայի»:
Նա «դրական» որակեց նաև ԸՕ-ի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի գնահատականները:
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ քայլեր են արվում նույնականացման քարտերով քվեարկություն կազմակերպելու համար, Հարությունյանը պատասխանեց. «Աշխատում ենք այդ ուղղությամբ»: