|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր կառավարության նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց որոշում, որի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտ համայնքի ներհամայնքային ճանապարհների բարեկարգման աշխատանքների լիարժեք իրականացմամբ:
Գոյություն ունեցող ճանապարհային ծածկը իրականացված է ավազակոպճային բնահողից և գտնվում է ոչ բավարար վիճակում: Հողային պաստառի լայնական թերությունները չեն համապատասխանում նորմերի պահանջներին, որի հետևանքով անձրևաջրերը մնում են ճանապարհային պատվածքի վրա:
Անհրաժեշտ է ավազակոպճային խառնուրդով նորոգել Վարդահովիտ համայնքի ներհամայնքային ճանապարհների երթևեկելի մասը, վերականգնել կողային առուները, տեղադրել մետաղական նոր խողովակներ` ջրահեռացումը ապահովելու համար:
Նախատեսվում է իրականացնել հողային պաստառի ուղղում և հարթեցում, ավազակոպճային մանգաղաձև ծածկի իրականացում, ջրահեռացման համակարգի վերականգնում, ճանապարհի կահավորում (իջատեղեր, մուտքեր):