|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը ռազմական համագործակցության շրջանակներում այսօր լայնածավալ զորավարժություններ են սկսել ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Կարս քաղաքում՝ Հայաստանի հետ սահմանից ոչ հեռու:
Ըստ Turkhaber24-ի՝ զորավարժություններին մասնակցում է երկու երկրների զինված ուժերի 1200 զինծառայող:
Զորավարժությունները ղեկավարում են Թուրքիայի երրորդ բանակի հրամանատար, բանակի գեներալ Սերդար Սավաշն ու Նախիջևանի հատուկ համազորային բանակի հրամանատար Քերեմ Մուսթաֆաևը: Զորավարժություններին առաջին անգամ, որպես դիտորդ, մասնակցում են նաև Վրաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ:
Կայքը նշում է, որ զորավարժությունների նպատակն է երկու երկրների զինված ուժերի միջև փոխգործակցության զարգացումը, զինված ուժերի ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակեցումը, ստորաբաժանումների պատրաստվածության ստուգումն ու օպերացիաներ իրականացնելու ունակության բարձրացումը:
Կայքն առանձնահատուկ շեշտում է, թե Հայաստանի հետ սահմանին գտնվող «Թուրքիայի Կարս քաղաքի» բնակչության մեծ մասը ադրբեջանցիներ են: