|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Գերմանիայի Բունդեսթագում այսօր տեղի ունեցած պատմական քվեարկությունը, որը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, լույս է սփռում Թուրքիայի ժխտողականության հարցում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շարունակվող հանցակցության վրա: Այդ մասին նշված է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի տարածած հայտարարությունում:
«Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, որն է՛լ ավելի ուժեղ է դարձել այս դեռևս չպատժված հանցագործությունում Գերմանիայի դերն ազնվորեն ընդունելով, է՛լ ավելի է մեկուսացնում Թուրքիային՝ միևնույն ժամանակ կենտրոնացնելով ուշադրությունն Օբամայի վարչակազմի վրա՝ որպես առաջատար միջազգային ուժի, որը կանգնած է Անկարայի ցեղասպանության ժխտողականության արշավի հետևում»,- ասել է Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
«Դեռ ժամանակ կա ԱՄՆ նախագահ Օբամայի համար հետևելու Գերմանիայի օրինակին և մերժելու Թուրքիայի հրահանգները՝ ազնվորեն խոսելով Հայոց ցեղասպանության մասին»,- ասել է նա։
«Բունեսթագի քվեարկությունը գրեթե միաձայն էր: Պատմական քվեարկությանը նախորդած մոտ մեկ ժամ տևած քննարկման ժամանակ գերմանացի խորհրդարանականները խոսել են հօգուտ այդ քայլի, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և քրիստոնյա այլ փոքրամասնությունների դեմ իրականացված հանցագործությունները»,- հավելել է Արամ Համբարյանը։