|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հունիսի 4-ին «Տաշիր» ընկերության սեփականատեր, հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանի ավագ որդու հարսանիքն է։ Սարգիսն ամուսնանում Է վրացուհու հետ։ Հարսանիքը տեղի է ունենալու Մոսկվայում, հրավիրված է հայ քաղաքական Էլիտան՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այդ թվում՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, գործարար-պատգամավորներ Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը, բազմաթիվ օլիգարխներ, պաշտոնյաներ։
Սարգիսն իր հոր ընկերությունում զբաղեցնում է փոխնախագահի պաշտոնը։ 2013-ից նա պատասխանատու է «Տաշիրի» կոմերցիոն անշարժ գույքի կառավարման համար։ Նրա նշանադրությունը տեղի էր ունեցել անցած տարի, լուսանկարներն էլ հայտնվել էին համացանցում։ Ի դեպ, շաբաթ օրը մեկ այլ հարսանիք էլ կա, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արագած Ախոյանն ամուսնացնում է 22-ամյա որդուն։ Նա միջազգային մակարդակի, բայց հայկական ավանդական հարսանիք է կազմակերպել հայկական ծիսակարգով, ազգային երգ ու պարով։ Հրավիրյալների մեջ էլ, բացի հայ քաղաքական, հասարակական գործիչներից, կլինեն նաև թուրք, քուրդ և այլազգի գործիչներ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։