|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
«Շաբաթ օրը «Փարավոն» ռեստորանում տեղի է ունեցել Գեղարքունիքի ՀՀԿ-ական մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդու հարսանիքը, որի պատվավոր հյուրերն են եղել Սերժ Սարգսյանն ու իր տիկինը՝ Ռիտա Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզպետը երկար տարիներ եղել է ԱԺ պատգամավոր, սակայն հրավիրյալների մեջ ՀՀԿ-ական պատգամավորները սակավաթիվ են եղել: Ինչո՞ւ են ՀՀԿ-ականները քիչ եղել հրավիրյալների թվում, դժվար է ասել:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ ներկաների համար անհասկանալի է եղել Հանրապետական կարկառուն ներկայացուցիչ, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի բացակայությունը: Հիշեցնենք, որ մարզպետի որդու հարսնացուն Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբոր՝ Նաիրի Սահակյանի դուստրն է՝ Նաիրուհի Սահակյանը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: