|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հունիսի 4-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա հուշ-երեկո` նվիրված գրող, բանաստեղծ, երգիծաբան Արամայիս Սահակյանի ծննդյան 80-ամյա հոբելյանին: Երեկոյի բեմադրիչն է Տիգրան Գասպարյանը, նկարիչը՝ Կարեն Ասլանյանը, երեկոն կվարեն Աշոտ Ղազարյանը և Հրանտ Թոխատյանը:
Հոբելյանական երեկոյին ելույթի խոսքով հանդես կգան ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը, մի շարք ճանաչված մտավորականներ: Այնուհետև, կցուցադրվի Արամայիս Սահակյանի կյանքի, ստեղծագործական ուղու մասին պատմող կարճամետրաժ ֆիլմ:
Երեկոյի ընթացքում ճանաչված երաժիշտների կատարմամբ կհնչեն Սահակյանի խոսքերով գրված երգեր, իսկ երիտասարդ դերասանները կընթերցեն հատվածներ նրա քնարական պոեզիայից: