|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր կառավարության նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց Լոռու մարզի Ալավերդի համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող անշարժ գույքի մասնավորեցումից ստացված միջոցների տնօրինման ծրագրին համաձայնություն տալու մասին հարցը: Մասնավորապես` Ալավերդի քաղաքի ֆոնդային բյուջեում ձևավորված 144 հազար դրամը թույլատրել օգտագործել մանկապարտեզի համապատասխան ծախսերի վրա: Գումարը գոյացել է Սանահին կայարանում ավտոտնակի օտարման արդյունքում:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը արձագանքեց. «Ուզում եմ ևս մեկ անգամ հնչեցնել` նման որոշումները կառավարությունից ձերբազատել, դրանք նախարարությունները թող իրականացնեն»:
Նա հարցրեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին, թե ինչպե՞ս են տարվում աշխատանքները` կառավարության որոշումների կրճատման հետ կապված, և ե՞րբ են ավարտելու դրանք: Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ այդ աշխատանքները նախատեսում են ավարտել ութ ամսում, և կառավարության որոշումների թիվը պետք է կրճատել 3-4 անգամ: