|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել` Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստումներ իրականացնող կազմակերպություններ երաշխավորելու մասին:
Համաձայն հրամանի` վերապատրաստումներ իրականացնելու համար երաշխավորվել են հետևյալ կազմակերպությունները` Ուսուցման ազգային հիմնադրամ, «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ և «Մաստեր Սթայլ» ՍՊԸ:
Հրամանի համար հիմք են ընդունվել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 6–ի N 973-Ն հրամանով հաստատված կարգի 5-րդ կետը և ՀՀ կրթության և գիտության նախարարի 2016 թվականի մայիսի 20-ի N 535-Ա/2 հրամանով ձևավորված հանձնաժողովի եզրակացությունը:
ՀՀ ԿԳՆ