|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Պետք չէ մատի փաթաթան սարքել Ռադիկ Մարտիրոսյանի ասածը, բերանից մի բան է թռել` սարքեցիք մեծ պատմություն. այսօր լրագրողներին ասաց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:
Հիշեցնենք, որ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ասել էր, որ միջազգային զենքի շուկան կյանքի ու մահվան կռիվ է, և ամեն մի քոսոտ երկիր չի կարող մտնել այնտեղ:
Հարությունյանը նշեց, որ Ռադիկ Մարտիրոսյանը մեծ ներդրում ունի գիտության ոլորտում, և ճիշտ չէ նրան այդպես սևացնելը: «Մեծ մարդ է, բան է` ասել է, պետք չի մեծ պատմությւոն սարքել դրանից»,- ասաց նա: