|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Yerkir.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել մայիսի 22-ին երևանյան հյուրանոցային համալիրներից մեկում հոսանքահարվելու միջոցով ինքնասպան եղած տղամարդու վերաբերյալ: Մեր տեղեկություններով` մահացածն Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ` 37-ամյա Վահե Գրիգորյանն է: Նա երկվորյակ եղբայրներից մեկն էր, ամուսնացած չէր:
Երիտասարդի ծանոթները մեզ պատմեցին, որ նա շատ հավասարակշռված, համեստ, պարկեշտ երիտասարդ էր: Մահացածի հայրն էլ տարիներ առաջ էր մահացել` դառնալով դժբախտ պատահարի զոհ: Մեզ պատմեցին, որ որոշ ժամանակ առաջ Վահեն մոտ մեկ ամսով անհետացել էր, սակայն հարազատներն իրավապահներին չէին դիմել` մտածելով, որ հետ կգա: Որոշ տեղեկությունների համաձայն` նա ֆինանսական խնդիրներ ուներ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ, նախնական տեղեկություններով, տղամարդը մահացել է հոսանքահարվելու արդյունքում: Yerkir.am-ին հյուրանոցից հայտնեցին, որ տղամարդը համար էր վարձակալել մի քանի ժամով, տևական ժամանակ չէր արձագանքել, ինչն էլ տարօրինակ էր թվացել:
Դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է փորձաքննություն: