|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Արաբկիր համայնքում գտնվող «Իսրայել Օրի» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում հայտնաբերվել է մոտ 35 տարեկան տղամարդու դի: Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից:
Նախնական տեղեկություններով` տղամարդը մահացել է հոսանքահարվելու արդյունքում: Ըստ նախնական վարկածի` նա ինքնասպան է եղել: Yerkir.am-ին հյուրանոցից հայտնեցին, որ տղամարդը համար էր վարձակալել մի քանի ժամով, տևական ժամանակ չէր արձագանքել, ինչն էլ տարօրինակ էր թվացել:
Դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է փորձաքննություն: