|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր ԱԺ-ում լսումներ են կազմակերպվել` «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման օրենսդրական և իրավակիրառ հիմնախնդիրները» թեմայով:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արամ Արսենյանը նշեց, որ ճանապարհային երթևեկության անվտանգության մասին` օրենքով կարգավորվող գործառույթներից շարունակում է ցավոտ համարվել մեքենաների տեխզննման խնդիրը: Փոխնախարարը հիշեցրեց, որ տեխզննման կտրոնը, որպես պարտադիր պայման, ընդունվել է 2006-ին: Այն փակցվում է ավտոմեքենայի հողմապակու ներքևի աջ անկյունում: Սակայն, փոխնախարարի խոսքով, տեխզննման անցկացումը որոշ դեպքերում կրում է ձևական բնույթ:
«Տրանսպորտային միջոցի սեփականատերը շատ հաճախ տեխզննման չի ներկայացնում մեքենան` դառնալով սպառնալիք անվտանգ երթևեկության համար»,- ասաց Արսենյանը:
Խնդիրը կարգավորելու համար առաջարկվում է սահմանել վարչական պատասխանատվություն տրանսպորտային միջոցների սեփականատիրոջ նկատմամբ տրանսպորտային միջոցն առանց տեխզննման շահագործելու համար: Առաջարկվում է նաև բարձրացնել տեխզննության կայանների նկատմամբ վերահսկությունը` սահմանելով վարչական պատասխանատվություն տեխզննում չանցնելու համար: