|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության աշխատակից, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Ռեֆիք Քարաջան ձերբակալվել է նախարարության շենքի կանանց զուգարանում գաղտնի տեսախցիկ տեղադրելու համար։
Ըստ Birgun-ի` զուգարանում տեղադրված տեսախցիկը նկատել է կանանցից մեկը և դիմել ոստիկանություն: Ոստիկանները սկզբում կասկածել են սանիտարական բաժնի աշխատակիցներին, սակայն հետագայում ձերբակալվել է Քարաջան, ով նախկինում էլ նմանատիպ արարքների համար ձերբակալված է եղել:
Ոստիկանությունը Քարաջայի տանից կասկածելի բովանդակությամբ տեսաերիզներ է հայտնաբերել, սակայն նախարարության ղեկավարությունը աշխատակիցներին հորդորել է մոռանալ միջադեպի մասին և «ստվեր չգցել Ռեֆիք Քարաջայի պատվի վրա»: