|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի որդու ընտանիքը բիզնես եւ սեփականություն ունի Չեխիայում, հայտնում է Hetq.am-ը:
Նշվում է, որ 2008 թվականի օգոստոսի 14-ին Լեւոն Նազարյանն ու կինը՝ Մարինե Գեւորգյանը, Պրահայում հիմնադրել են «LEMAR INVEST» ՍՊԸ-ն (իրենց անունների առաջին վանկերից), որի գործունեության տեսակ է նշվել անշարժ գույքի, բնակարանների ու գրասենյակային տարածքների վարձակալությունը: Կանոնադրական կապիտալը 200.000 չեխական կրոն է (մոտ 4 մլն դրամ), ինչն օրենսդրորեն սահմանված նվազագույն չափն է:
Բացի այդ, Լեւոն Նազարյանը 2014-ի փետրվարի 26-ին Պրահայում հիմնադրել է «Pohodlné Bydlení» ՍՊԸ-ն:
: Այս ընկերությունն էլ զբաղվում է անշարժ գույքի, բնակարանների ու գրասենյակային տարածքների վարձակալությամբ: «Pohodlné Bydlení»-ի կանոնադրական կապիտալը նույնպես 200.000 չեխական կրոն է:
Լեւոն Նազարյանը ներգրավված է եւս մեկ չեխական ընկերությունում: 2011-ին նա դարձել է «BORANO SCI Finance» բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի անդամ:
Նշվում է, որ ամուսինները ՀՀ քաղաքացիներ են, հաշվառված են Երեւանի Արաբկիր 39 փողոցի տներից մեկում:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Նազարյանը 2001-2003 թթ. Երեւանի քաղաքապետն էր, 2003-ից պաշտոնավարում է ՀԾԿՀ-ում:
Մանրամասները` այստեղ: