|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Բելգիական պետությունը, կատարելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը, մոտ 80 հազար եվրո է վճարել «Ալ Քաիդա»-ի անդամ` թունիսցի Նիզար Թրաբելսիին` որպես բարոյական փոխհատուցում. ըստ РИА Новости-ի`հայտնում են Sudpresse մեդիա խմբի ԶԼՄ-ները:
2001-ին Թրաբելսին Ուսամա բեն Լադենի հետ հանդիպումից հետո ծրագրել էր ահաբեկչություն իրականացնել Բելգիայում գտնվող` ՆԱՏՕ-ի ռազմակայանում: Բելգիայում 10 տարի ազատազրկելուց հետո 2013-ին նրան արտահանձնել էին ԱՄՆ-ին, որտեղ էլ նա դատապարտվել էր ցմահ բանտարկության` ամերիկյան զինծառայողների դեմ մահափորձ իրականացնելու և ահաբեկչական կազմակերպությանը աջակցելու մեղադրանքով:
Եվրոպական դատարանը 2014-ին Բելգիային պարտավորեցրել է 90 հազար եվրո վճարել Թրաբելսիին, քանի որ նրան ԱՄՆ-ին արտահանձնելը համարել է «ոչ մարդկային վերաբերմունք:» Ի դեպ, բելգիական իշխանությունները թունիսցուն հանձնել էին ԱՄՆ-ին` պայմանով, որ նրան ռազմական դատարանը չի դատի, և նա չի դատապարտվի մահվան, որը վերցվել է ԵՄ-ում:
Գումարը փոխանցվել է Թրաբելսիի` Բելգիայում բնակվող ընտանիքին: