|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը մայիսի 17-ին մեկնելու է Ադրբեջան. հայտնում է haqqin.az-ը` վկայակոչելով Интерфакс-Азербайджан-ը:
«Ռուսաստանի փոխվարչապետը Բաքվում բանակցություններ կվարի ադրբեջանական ղեկավարության հետ: Այցի շրջանակներում, մասնավորապես, կքննարկվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` մայիսին սպասվող այցի հարցը»,- ասել է գործակալության աղբյուրը:
Նշվում է, որ կողմերը քննարկելու են նաև Ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը:
Հիշեցնենք, որ Ռոգոզինը Բաքու էր այցելել նաև ապրիլի 8-ին: