|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Հրազդան-ցեմենտ» ՓԲԸ-ին հարկային ու պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող` էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ կառավարությունն ընդառաջ է գնացել գործարանի միակ բաժնետեր ՎՏԲ բանկի առաջարկին, այն է՝ գործարանը վերագործակցելու, զինելու և հետագա գործունեությունը կազմակերպելու նպատակով գործարանին ազատել հարկերի գծով առաջացած տույժերից:
«Երբեմն մամուլով սխալ են ներկայացնում, թե գործարանին փորձում են ազատել հարկերից, այնինչ` գործարանն ազատվում է հարկերի ուշացման համար նախատեսված տույժերից: Որևէ այլ արտոնություն այս նախագծով նախատեսված չէ, սա հնարավորություն է, որ գործարանը չլիկվիդացվի, պահպանվեն 450 աշխատատեղերը»,- ասաց նախարարը: