Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
«Երեկ Հայ ազգային կոնգրեսի ղեկավար կազմն այցելել է Հաղթանակի զբոսայգի։ Չնայած Լևոն Տեր-Պետրոսյանին ուղեկցել է նաև Ստեփան Դեմիրճյանը, սակայն մեր աղբյուրներն ասում են, որ նա դեռ չի հաղթահարել վիրավորվածությունը ՀԱԿ առաջնորդից՝ Տեր– Պետրոսյան-Սերժ Սարգսյան հանդիպման հետ կապված։ Դեմիրճյանը, որն այս տարիներին բազմիցս ապացուցել է իր հավատարմությունը ՀԱԿ գաղափարներին և անձամբ Տեր-Պետրոսյանին, այդ հանդիպման մասին տեղեկացել է բավականին ուշ՝ հանդիպումից հետո։ Ինքը՝ ՀԺԿ նախագահը, այս տարիներին բազմիցս խուսափել է նման հանդիպումներից և դեմ է իշխանությունների հետ շփումներին։ Թե ինչով է Լևոն Տեր-Պետրոսյանը շահել նրա սիրտը, հայտնի չէ, բայց երեկ Հաղթանակի այգում նրանք ջերմորեն շփվում էին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։