|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն այսօր «Փաստիոնֆո»-ին հայտնել էր, որ իր պաշտպանյալին է այցելել Նաիրիի բաժնի քննիչը: Փաստաբանի խոսքով` երբ Վարդանը խնդրել է, որ իրեն տրամադրվեն օրենքով նախատեսված փաստաթղթերը, և այդ կապակցությամբ գրավոր միջնորդություն են ներկայացրել, քննիչը, չգիտես` ինչու, դադարեցրել է հարցաքննությունը և դուրս եկել հիվանդասենյակից: Բաղդասարյանը տեղեկացրել է, որ միջադեպից հետո ինքը զանգահարել է քննչական վարչության պետին` խնդրելով հանձնարարել քննիչին վերադառնալ և ավարտել հարցաքննությունը, բայց քննիչն այդպես էլ հետ չի եկել:
Կատարվածի վերաբերյալ yerkir.am-ին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ նման բան չի եղել, փաստաբանի ասածներն անհեթեթություն են, իրականում քննիչն ավարտել է իր աշխատանքը, նոր` հեռացել: Իսկ կատարվածի վերաբերյալ մանրամասներ խոստացան տրամադրել ավելի ուշ: