|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Բռնցքամարտի աղջիկների Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է մայիսի 15-28-ը Աստանայում կայանալիք աղջիկների աշխարհի առաջնությանը, որը վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար: Հավաքականն այս օրերին մարզիչ Հարություն Նազարյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Երեւանի «Օլիմպիական ապագա» մարզաբազայում: Հավաքին մասնակցում են 8 մարզուհիներ: Աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն ու 60 կգ քաշային Աշխեն Հովհաննիսյանը: Հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հավելենք, որ աշխարհի առաջնությունում յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվելու է Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր: