|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մայիսի 5-ին Արցախի արևելյան շրջանում ԼՂՀ Պաշտպանության բանակի զինվորների կողմից ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ հայտնաբերված անտիկ շրջանի դամբարանադաշտում սալարկղային դամբարաններ են, հավանական է մ.թ. առաջին դարով թվագրությունը:
Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացնում է հնագետ, Արցախում Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ հայտնաբերվել են անտիկ դարաշրջանի 2 դանբարանադաշտ, որտեղ գտնվել են 2 ամբողջական գտածո` եռատերև սափոր ու գավաթ, ափսեի 4 բեկոր:
«Առաջին հայացքից՝ Սալարկղային դամբարաններ են, երեքնուկաձև շուրթով սափորի խեցու որակից դատելով՝ ավելի հավանական է մ.թ. առաջին դարերով թվագրությունը: Նման դամբարանները վերգետնյա նշաններ չեն ունենում և որպես կանոն հայտնաբերվում են հողային աշխատանքների ժամանակ:
Արցախում նման թաղումները բավականին տարածված են հելլենիստական և հատկապես ուշ անտիկ ժամնակներում և կարասային թաղումների հետ թաղման հիմնական ձևն են հանդիսանում:
Այս գյուտն ինքնին շատ կարևոր է, քանի որ արվում է ռազմական պայմաններում և որ հենց զինվորներն են ուշադիր մշակութային ժառանգության հանդեպ:
Կեցցեն բոլորը»,- մասնավորապես գրել է Համլետ Պետրոսյանը: