|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Բելառուսը պատրաստ է քննարկել իր ռազմական նոր դոկտրինի վերաբերյալ ՀԱՊԿ գործընկերների մտահոգությունը, սակայն կողմնորոշվելու է իր ազգային շահերով. այսօր, ըստ РИА Новости-ի, հայտարարել է Բելառուսի փոխարտգործնախարար Վալենտին Ռիբակովը:
Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն մտահոգություն էր հայտնել Բելառուսի ռազմական նոր դոկտրինի վերաբերյալ, քանի որ փաստաթուղթն արգելում է բելառուսական բանակի մասնակցությունը արտերկրյա զինված գործողությունների: Փաստաթուղթն առաջին ընթերցմամբ ընդունվել էր Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի կողմից ապրիլի սկզբին:
«Ցանկացած փաստաթուղթ կարելի է քննադատել, նույնիսկ` գուցե Աստվածաշունչը... Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի պաշտպանենք մեր ազգային շահերը: Եթե դա ինչ-որ մեկին դուր չի գալիս, մենք միշտ պատրաստ ենք քննարկել նրանց մտահոգությունը, փնտրել ինչ-որ փոխզիջում»,- ասել է Ռիբակովը` հավելելով, որ իրենց ռազմական նոր դոկտրինը պաշտպանական բնույթ ունի: