|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Վաղը Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի երկինք համբարձման հիշատակության տոնը: Քրիստոսի Համբարձման տոնը հայ ժողովրդի սիրած տոներից է և ուղեկցվում է տարերեսակ հանդիսություններով: Կոտայքի մարզի Կապուտան գյուղում Համբարձման տոնը համընկնում է գյուղի ուխտի հետ: Ավանդույթի համաձայն գյուղացիները Համբարձման տոնի նախորդող օրը գնում են ծաղկահավաքի, հետո ծաղիկները միմյանց նվիրում: Տոնի խորհրդանիշ համարվող գնարբուկով գյուղացիները լողանում են, կապում խնոցուն: Կապուևտանցիները հավատում են, որ ծաղկի ուժն օգնում է ազատվել զանազան հիվանդություններից և հաջողություն բերել: Համբարձման օրը կապուտանցիները բարձրանում են գյուղի բլրի վրա կառուցված Սուրբ Մինաս եկեղեցին: