|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Բրազիլիայի Պլանալտու պալատից` երկրի նախագահի նստավայրից, մեկնարկել է Օլիմպիական կրակի էստաֆետը: Օլիմպիական կրակը Բրազիլիա է բերվել ինքնաթիռով` շվեյցարական Լոզան քաղաքից` Միջազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր գրասենյակը:
Հանդիսավոր արարողության ժամանակ Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը օլիմպիական ջահը հանձնել է Բրազիլիայի հավաքականի կազմում ընդգրկված վոլեյբոլի երկակի օլիմպիական չեմպիոնուհի Ֆաբիանա Կլաուդինոյին:
Օլիմպիական ջահը երկրով մեկ կտանեն 12 000 մարզիկներ:
Նշենք, որ մինչև «Ռիո-2016» Օլիմպիական խաղերի մեկնարկը մնացել է 95 օր. օլիմպիական կրակը 20 000 կմ տարածություն կանցնի և օգոստոսի 5-ին կհասնի Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտ: